2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ<br /> ԾԱԽՍԵՐԸ 27%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
ԾԱԽՍԵՐԸ 27%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 19-08-2008 13:56:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի առաջին կիսամյակում ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին կատարվել են 327,8 մլրդ դրամի (մոտ 1 մլրդ 66 մլն ԱՄՆ դոլար) ծախսեր` որոնք կազմել են առաջին կիսամյակում նախատեսվածի 86,4%-ը: Մասնավորապես, 297,2 մլրդ դրամ կազմել են ընթացիկ ծախսերը, 30,6 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 29,8%-ով կամ 75,2 մլրդ դրամով: ՀՀ Ֆինանսների նախարարության լրատվական ծառայության տվյալներով, 2008թ.-ի հունվար-հունիս ամիսներին կատարվել է ընթացիկ ծախսերի կիսամյակային ծրագրի 91,7%-ը, ինչը կազմել է 297,2 մլրդ դրամ: Ընթացիկ ծախսերից 25,7 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, ինչը կազմել է կիսամյակային ծրագրի 94%-ը: Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով տրամադրվել է 2,2 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակում նախատեսվածի 95,1%-ը: Ծառայությունների եւ ապրանքների ձեռք բերմանը պետական բյուջեից հատկացվել է 58,2 մլրդ դրամ, ինչը կազմել է առաջին կիսամյակի ծրագրի 89,3%-ը: Այս տարվա հունվար-հունիսին 5,3 մլրդ դրամ է հատկացվել պետական պարտքի սպասարկմանը, ինչը կազմել է կիսամյակային ծրագրի 88%-ը: Դա հիմնականում պայմանավորված է ներքին պարտքի սպասարկման ծախսերի խնայողությամբ: Մասնավորապես, նշված գումարից 3,5 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 1,8 մլրդ դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 27%-ով` հիմնականում պայմանավորված ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: 2008թ.-ի հունվար-հունիսին ՀՀ պետբյուջեից տրամադրվել են շուրջ 10,2 մլրդ դրամ սուբսիդիաներ, ինչով կատարվել է կիսամյակային ծրագրի 94.2%-ը: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 12,1%-ը կամ 35,9 մլրդ դրամ կազմել են դրամաշնորհները, որոնցից 30,5 մլրդ դրամը (առաջին կիսամյակում նախատեսվածի 95,8%-ը) պետական հատվածի այլ մակարդակների կառույցներին տրամադրված դրամաշնորհներն են:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play