ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ<br /> ԱՎԵԼԻ ՔԱՆ 48 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ ՊԱԿԱՍ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԴԵՊՔ<br />


ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ
ԱՎԵԼԻ ՔԱՆ 48 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ ՊԱԿԱՍ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԴԵՊՔ

  • 18-07-2008 15:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մաքսային պետական կոմիտեի (ՄՊԿ) Հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները հետբացթողումային հսկողություն են իրականացրել դեռեւս 2006թ.-ին «Գումելուս» ՍՊԸ-ի անվամբ «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների ՀՀ մաքսային սահմանով տեղափոխման օրինականությունը, մաքսային վճարների հաշվարկման եւ վճարման ճշտությունը, հայտարարագրված տեղեկությունների արժանահավատությունը ստուգելու նպատակով: Ըստ ՄՊԿ-ի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, ստուգմամբ պարզվել է, որ «Գումելուսը» ավելի քան 48 մլն դրամով պակաս է հայտարարագրել ներկրված ապրանքների մաքսային արժեքը: Ընկերության տնօրեն Գառնիկ Մելքումյանը մաքսային մարմիններին ներկայացրել է 20 հազար ԱՄՆ դոլարի հաշիվ-ապրանքագիր, որը ներմուծված ապրանքի համար նրան է տրամադրել վրացական «Ռոսեր» ընկերությունը: Սակայն, Վրաստանի Ֆինանսների նախարարության մաքսային դեպարտամենտի կողմից տրամադրված տեղեկությունների ուսումնասիրություններից պարզվել է, որ արտահանման ժամանակ վրացական մաքսային մարմնին նույն ապրանքի համար ներկայացվել է մեկ այլ հայտարարագիր. տեղափոխվող մոտ 17,5 տոննա քաշով ապրանքների հաշիվ-ապրանքագրային արժեքը արտահանման երկրում հայտարարագրվել է ավելի քան 62 հազար ԱՄՆ դոլար: Հետբացթողումային հսկողության արդյունքում նաեւ պարզվել է, որ «Գումելուս» ՍՊԸ-ն նույն ժամանակահատվածում կրկին Վրաստանից ներկրված 44 տոննա քաշով մեկ այլ խմբաքանակի մաքսային արժեքը նույնպես պակաս է հայտարարագրել ավելի քան 34 մլն դրամով: Այսպիսով պարզվել է, որ հարկերից եւ տուրքերից խուսափելու նպատակով նշված ընկերությունը մաքսային եւ այլ փաստաթղթերը, այդ թվում` վրացական «Ռոսեր» ընկերության անվամբ կազմված հաշիվ-ապրանքագրերը խաբեությամբ օգտագործելու միջոցով, ավելի քան 48 մլն դրամով պակաս է հայտարարագրել ավելի քան 61,5 տոննա ընդհանուր քաշով լվացքի փոշու, օճառի, շամպունի եւ ատամի մածուկի մաքսային արժեքները: Այդպիսով` ԱԱՀ-ի եւ բնապահպանական վճարի գծով պետբյուջե պակաս է վճարվել ավելի քան 15 մլն դրամ (մոտ 50 հազար ԱՄՆ դոլար): Կատարվում է նախաքննություն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play