ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ<br /> ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՊԱՏՃԵՆԵՐԸ<br />


ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ՊԱՏՃԵՆԵՐԸ

  • 15-07-2008 15:32:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 27-ի հանրահավաքի ժամանակ, ինչպես նաեւ հուլիսի 1-2-ին մամուլում տեղեկություններ էին հրապարակվել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի կողմից մարտի 5-ին տրված քննչական հանձնարարության վերաբերյալ: Նկատի ունենալով քննչական հանձնարարականի իրականացման ընթացքում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոչ իրավաչափ սահմանափակման հնարավորությունը, ինչպես նաեւ հարցի բացառիկ հասարակական նշանակությունը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով, հուլիսի 8-ին սեփական նախաձեռնությամբ սկսել է Ա.Միրզոյանի կողմից Վայոց Ձորի մարզի դատախազ Հ.Պալյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի կարգով տրված քննչական հանձնարարության իրավաչափության վերաբերյալ հարցի քննարկումը: Հարցի ուսումնասիրության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել պարզաբանել, թե ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից տրվել են արդյոք նմանատիպ հանձնարարություններ նաեւ հանրապետության այլ մարզերում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի հոդված 12-ի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, Պաշտպանն Ա.Միրզոյանին առաջարկել է 10-օրյա ժամկետում ներկայացնել համապատասխան հանձնարարությունների պատճեները, իսկ Հ.Պալյանին` հայտնել, թե ինչպիսի գործողություններ են իր կողմից իրականացվել ի կատարումն այդ քննչական հանձնարարության:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play