ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՇՈՏ ԿԱՐԱԳՅԱՆԸ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ<br /> ՄԱՐԶԻԿ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՍՊԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ<br />


ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՇՈՏ ԿԱՐԱԳՅԱՆԸ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ
ՄԱՐԶԻԿ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՍՊԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

  • 10-07-2008 13:22:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 8-ին Կիեւում ավարտվեց սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը մրցումներում ներկայացնում էր միայն վաստակավոր մարզիչ Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցի սան, խոցասուսերակիր Սպարտակ Հարությունյանը: Մարզադպրոցի փոխտնօրեն Մարիետա Կարագյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց, որ դեռեւս 16 տարեկան Սպարտակը ամենակրտսերն էր 103 մասնակիցների պայքարում, ուստի նրա գրաված 78-րդ տեղը դժգոհելու տեղիք չի տալիս: Նշվեց նաեւ, որ ՌԴ սուսերամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր Աշոտ Կարագյանը հիացած է երիտասարդ խոցասուսերակրի բնածին օժտվածությամբ եւ նրան հեռանկարային մարզիկ է համարում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play