ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ<br /> ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄՆԵԼ ԻՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ<br />


ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ
ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄՆԵԼ ԻՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

  • 28-06-2008 17:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մտադիր է Հայաստանում հիմնել իր տեղեկատվական կենտրոնը: Այս մասին հունիսի 28-ին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Ա.Աբրահամը, պարզաբանելով, որ տեղեկատվական կենտրոնի ստեղծմամբ հնարավոր կլինի խուսափել իր անձին առնչվող ապատեղեկատվությունից: Ա.Աբրահամը հայաստանյան լրատվամիջոցների կողմից տարածած այն տեղեկատվությունը, թե իբր ինքը բռնաբարությություն է գործել, գնահատեց որպես «ակնհայտ կեղծ տեղեկատվություն»: Նա նշեց, որ հայկական լրատվամիջոցները սխալ թարգմանության պատճառով ապատեղեկատվություն էին տարածել` հարկ չհամարելով իր հետ ճշտել տեղեկատվության իսկությունը: «Մենք ամեն ինչ անում ենք արտերկրում մեր երկրի հեղինակությունը բարձր պահելու համար, իսկ մեր հայկական լրատվամիջոցները, ցավոք, ամեն ինչ անում են մեզ մեր հայրենիքում վարկաբեկելու համար»,- ասաց Ա.Աբրահամը: Նա հայտնեց նաեւ, որ հունիսի 30-ին իրեն կտրամադրվի իր նոր գոտին` վերջերս գողացվածի փոխարեն:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play