ԱՊԱՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԻՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ<br /> ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄՆԵԼ ԻՐ ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ<br />


ԱՊԱՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԻՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ
ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄՆԵԼ ԻՐ ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

  • 28-06-2008 17:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մտադիր է Հայաստանում հիմնել իր տեղեկատուական կենտրոնը: Այս մասին յունիսի 28-ին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Ա.Աբրահամը, պարզաբանելով, որ տեղեկատուական կենտրոնի ստեղծմամբ հնարաւոր կլինի ֆ իր անձին առնչուող ապատեղեկատուութիւնից: Ա.Աբրահամը հայաստանեան լրատվամիջոցների կողմից տարածած այն տեղեկատուութիւնը, թէ իբր ինքը բռնաբարությություն է գործել, գնահատեց որպէս «ակնյայտ կեղծ տեղեկատուութիւն»: Նա նշեց, որ հայկական լրատվամիջոցները սխալ թարգմանության պատճառով ապատեղեկատուութիւն էին տարածել` հարկ չհամարելով իր հետ ճշտել տեղեկատուութեան իսկութիւնը: «Մենք ամէն ինչ անում ենք արտերկրում մեր երկրի հեղինակութիւնը բարձր պահելու համար, իսկ մեր հայկական լրատվամիջոցները, ցավոք, ամէն ինչ անում են մեզ մեր հայրենիքում վարկաբեկելու համար»,- ասաց Ա.Աբրահամը: Նա յայտնեց նաեւ, որ յունիսի 30-ին իրեն կտրամադրուի իր նոր գօտին` վերջերս գողացուածի փոխարէն:
  -   Սպորտ