ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է 51 ՀԱԶԱՐԸ
22-05-2008 16:52:00 | Չինաստան | Միջազգային
ՊԵԿԻՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սիչուան նահանգում տեղի
ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 51 հազարը, հաղորդում
է BBC_ին:
Ըստ չինական իշխանությունների տվյալների, գրեթե 30 հազար մարդ
համարվում է անհետ կորած: Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է
ստացել 288 հազար մարդ, իսկ հինգ միլիոն մարդ մնացել է անօթեւան:
Պեկինը դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով որպես
շտապ օգնություն տրամադրել երեք միլիոնից ավելի վրաններ: Իսկ
առայժմ, ՉԺՀ իշխանությունների տվյալներով, աղետի գոտի է փոխադրվել
ընդամենը 400 հազար վրան: