ՊԱՆ ԳԻ ՄՈՒՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԲԱՑՄԱՆԸ<br />


ՊԱՆ ԳԻ ՄՈՒՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԲԱՑՄԱՆԸ

  • 11-04-2008 17:55:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 11 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ներկա չի գտնվի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը Պեկինում, որոնք պետք է սկսվեն այս տարվա օգոստոսին: Այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, հայտարարել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի մամլո քարտուղարը: Ըստ Մարի Մուկաբեի, դա պայմանավորված է ՄԱԿ-ի ղեկավարի աշխատանքային լարված ժամանակացույցով: Նա ավելացրել է նաեւ, որ Պան Գի Մունը «դեռեւս մի քանի ամիս առաջ հայտնել է չինական իշխանություններին, որ հնարավոր է չընդունի այդ կարեւոր միջոցառմանը մասնակցելու հրավերը աշխատանքային ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play