ԿԱՉԻՆՍԿԻՆ ՀԵՐՔԵԼ Է ԱՅՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ, ԹԵ ԵՄ-ՌԴ<br /> ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՏՈՆ ՀԱՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆ Է ԱՌԱՋԱԴՐԵԼ<br />


ԿԱՉԻՆՍԿԻՆ ՀԵՐՔԵԼ Է ԱՅՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ, ԹԵ ԵՄ-ՌԴ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՏՈՆ ՀԱՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆ Է ԱՌԱՋԱԴՐԵԼ

  • 10-04-2008 19:41:00   | Ֆինլանդիա  |  Միջազգային
ՀԵԼՍԻՆԿԻ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին հերքել է Reuters գործակալության տարածած այն տեղեկությունը, թե ինքն իբր չորեքշաբթի այդ գործակալությանը տված հարցազրույցում Եվրոմիության եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունների վրա դրված լեհական վետոն վերացնելու հարցը շաղկապել է ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագրին Վրաստանի եւ Ուկրաինայի միանալու հետ: Այսօրվա հայտարարությունը Կաչինսկին արել է Հելսինկիում, որտեղ նա գտնվում է այցով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play