ԶԻՄԲԱԲՎԵԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է «ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍ»<br /> ԹԵՐԹԻ ԹՂԹԱԿՑԻՆ<br />


ԶԻՄԲԱԲՎԵԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է «ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍ»
ԹԵՐԹԻ ԹՂԹԱԿՑԻՆ

  • 04-04-2008 15:17:00   | Զիմբաբվե  |  Միջազգային
ՀԱՐԱՐԵ, 4 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Զիմբաբվեի ոստիկանությունը երկու արտասահմանցի լրագրողի է ձերբակալել առանց հավատարմագրման աշխատելու մեղադրանքով: Թղթակիցներից մեկը «Նյու Յորք թայմս» թերթի աշխատակից, Աֆղանստանի պատերազմի մասին ռեպորտաժների համար 2002 թվականի Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Բարրի Բիրաքն է: Երկրորդ լրագրողի անունը եւ հպատակությունը առայժմ անհայտ է: Ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է մայրաքաղաք Հարարեում հինգշաբթի երեկոյան արտասահմանցի լրագրողների ձերբակալման մասին տեղեկությունը` հայտնելով, որ նրանք կալանավորված են: Նա ասել է, որ թղթակիցներին հարցաքննում են առանց համապատասխան արտոնության աշխատելու առնչությամբ: Զիմբաբվեի իշխանությունները արտասահմանյան ԶԼՄ-ների մեծ մասի ներկայացուցիչներին թույլ չեն տվել լուսաբանել համընդհանուր ընտրությունները: Նրանք նախազգուշացրել էին, որ ամենակոշտ միջոցներն են ձեռնարկելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն ապօրինի ձեւով երկիր թափանցել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play