ՊԵՏԴՈՒՄԱՆ ԿԱՐՈՂ Է ՊՈՒՏԻՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՍՏԱՏԵԼ<br /> ԱՐԴԵՆ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ<br />


ՊԵՏԴՈՒՄԱՆ ԿԱՐՈՂ Է ՊՈՒՏԻՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՍՏԱՏԵԼ
ԱՐԴԵՆ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ

  • 01-04-2008 15:30:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վարչապետի պաշտոնի համար Վլադիմիր Պուտինի թեկնածությունը կարող է հաստատվել արդեն մայիսի 8-ին: Նման կարծիք է հայտնել ՌԴ-ի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Մայիսի 7-ին ծրագրվում է ընտրված նախագահի պաշտոնակալությունը: Թեկնածությունը, որ նախագահը կներկայացնի կառավարության նախագահի պաշտոնի համար, նույնպես հայտնի է. դա Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն է»,- ասել է Գրիզլովը` ավելացնելով. «Դումայի մեծամասնությունը սատարում է նրան, «Եդինայա Ռոսիան» հենց դրան է ձգտում, ուստի ինչու հետաձգել»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play