2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄՍՎԱ ՀԱՄԵՄԱՏ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն 9,9%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄՍՎԱ ՀԱՄԵՄԱՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն 9,9%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 21-02-2008 13:54:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվարին Հայաստանում արտադրված ՀՆԱ-ի ծավալը կազմել է 101 մլրդ 207,9 մլն դրամ (մոտ 329,85 մլն ԱՄՆ դոլար), ինչը 9,9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 6,5%: Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը 2008թ.-ի հունվարին կազմել է 51 մլրդ 726,2 մլն դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 0,1%-ով, իսկ առանց ադամանդի արտադրության` 50 մլրդ 720,9 մլն դրամ` աճելով 1,9%-ով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 13 մլրդ 747,9 մլն դրամ եւ նախորդ տարվա աճել 0,2%-ով, շինարարության ծավալը կազմել է 7 մլրդ 35,9 մլն դրամ եւ աճել 79,7%-ով: Մանրածախ առեւտրի շրջանառությունը 2008թ.-ի հունվարին կազմել է 57 մլրդ 835,7 մլն դրամ, կամ նախորդ տարվա հունվարիից 10,7%-ով ավելի, իսկ ծառայությունների ծավալը` 37 մլրդ 95 մլն դրամ, կամ 7,4%-ով ավելի: 2008թ.-ի հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 106,6%, իսկ արդյունաբերողների արտադրանքի գների ինդեքսը` 107,1%: Պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը 2008թ.-ի հունվարի վերջի դրությամբ կազմել է 72,3 հազար մարդ եւ նախորդ տարվա նույն ամսվա համեմաը նվազել 14,5%-ով: Անցած ամիս Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 84,353 հազար դրամ կամ 25,6%-ով ավելի, քան նախորդ տարվա հունվարին: Բյուջետային հիմնարկների աշխատողների պարագայում այդ ցուցանիշները կազմել են 61,239 հազար դրամ եւ 22,6%, իսկ ոչ բյուջետային հիմնարկների աշխատողների պարագայում` 104,297 հազար դրամ եւ 25%: 2008թ.-ի հունվարին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 336,9 մլն դոլար կամ 29,4%-ով ավելի, քան նախորդ տարվա հունվարին: Առանց ադամանդի այդ ցուցանիշները կազմել են 319,7 մլն դոլար եւ 36,6%: Արտահանման ծավալը կազմել է 61 մլն դոլար եւ աճել 2,4%-ով, իսկ առանց ադամանդի` 52,7 մլն դոլար եւ աճել 12,7%-ով: Ներմուծման ծավալը կազմել է 275,9 մլն դոլար եւ աճել 37,4%-ով, իսկ առանց ադամանդի` 267 մլն դոլար եւ աճել 42,6%-ով: ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքը 2008թ.-ի հունվարին կազմել է 306,83 դրամ` նախորդ ամբողջ տարվա 342,08 դրամ միջին փոխարժեքի դիմաց:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play