ՖԱԹՀ-Ի ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ՍՏԱՆՁՆԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ<br /> ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՖԱԹՀ-Ի ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ՍՏԱՆՁՆԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ
ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

  • 04-02-2008 17:40:00   |   |  Միջազգային
ՌԱՄԱԼԼԱՀ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինյան կառավարող ՖԱԹՀ շարժման մարտական թեւը ստանձնել է Իսրայելի հարավում` Դիմոն քաղաքում, իրականացված ահաբեկության պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է «Նովոստի»-ն` վկայակոչելով «Մաան» գործակալությանը: Հայտարարության մեջ ասվում է, որ «Ալ-Աքսայի նահատակների բրիգադները» օպերացիան իրականացրել են «Աբու Ալի Մուստաֆայի բրիգադների», որ մտնում են Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատի կազմի մեջ, եւ նախկինում անհայտ «Միասնական դիմադրության բրիգադներ» խմբավորման հետ համատեղ: Գրոհայինները հաստատել են, որ Դիմոնայի առեւտրի կենտրոնում պայթյունն իրականացրել են երկու մահապարտներ, որոնք Իսրայել են թափանցել Գազայի հատվածից: «Ալ-Աքսայի նահատակների բրիգադները» ընդունված է համարել ՖԱԹՀ շարժման ռազմականացված կազմավորումներ: Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժումը ողջունել է գրոհայինների գործողությունները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play