ՖԱԹՀ-Ի ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ՍՏԱՆՁՆԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՈՒԱԾ<br /> ՊԱՅԹԻՒՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՒՈՒԹԻՒՆԸ<br />


ՖԱԹՀ-Ի ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ՍՏԱՆՁՆԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՈՒԱԾ
ՊԱՅԹԻՒՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՒՈՒԹԻՒՆԸ

  • 04-02-2008 17:40:00   |   |  Միջազգային
ՌԱՄԱԼԼԱՀ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինեան կառավարող ՖԱԹՀ շարժման մարտական թեւը ստանձնել է Իսրայելի հարաւում` Դիմոն քաղաքում, իրականացուած ահաբեկութեան պատասխանատւութիւնը: Այս մասին հաղորդում է «Նովոստի»-ն` վկայակոչելով «Մաան» գործակալութեանը: Յայտարարութեյան մէջ ասւում է, որ «Ալ-Աքսայի նահատակների բրիգադները» օպերացիան իրականացրել են «Աբու Ալի Մուստաֆայի բրիգադների», որ մտնում են Պաղեստինի ազատագրութեան ժողովրդական ճակատի կազմի մէջ, եւ նախկինում անյայտ «Միասնական դիմադրութեան բրիգադներ» խմբաւորման հետ համատեղ: Գրոհայինները հաստատել են, որ Դիմոնայի առեւտրի կենտրոնում պայթիւնն իրականացրել են երկու մահապարտներ, որոնք Իսրայել են թափանցել Գազայի հատուածից: «Ալ-Աքսայի նահատակների բրիգադները» ընդունուած է համարել ՖԱԹՀ շարժման ռազմականացուած կազմաւորումներ: Գազայի հատուածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժումը ողջունել է գրոհայինների գործողութիւնները:
  -   Միջազգային