ԼԱՏՎԻԱՆ ԱՐՏԱՔՍՈՒՄ Է ՌՈՒՍ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ<br />


ԼԱՏՎԻԱՆ ԱՐՏԱՔՍՈՒՄ Է ՌՈՒՍ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ

  • 21-01-2008 20:36:00   | Լատվիա  |  Միջազգային
ՌԻԳԱ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լատվիայի իշխանությունները երկրից արտաքսում են Ռիգայի ռուսական դեսպանատան աշխատակիցներից մեկին: Ինչպես հաղորդում է Delfi-ն, երկուշաբթի Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի պաշտոնակատար Էդգար Սկույան իր մոտ է հրավիրել Ռուսաստանի դեսպան Վիկտոր Կալյուժնուն եւ նրան հանձնել նոտա, համաձայն որի, Լատվիայից պետք է արտաքսվի Ռուսաստանի դեսպանության աշխատակիցներից մեկը: Ինչպես հայտնել են նախարարության մամլո ծառայությունում, լատվիական կողմը իրավասու մարմինների տեղեկատվության հիման վրա փաստել է, որ ռուսական դեսպանատան դիվանագետներից մեկը զբաղվել է դիվանագիտական կարգավիճակին անհարիր գործունեությամբ: «Այդ դիվանագետի գտնվելը երկրում սպառնալիք կստեղծի անվտանգության համար»,- ասվում է նոտայում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play