ԼԱՏՒԻԱՆ ԱՐՏԱՔՍՈՒՄ Է ՌՈՒՍ ԴԻՒԱՆԱԳԷՏԻՆ<br />


ԼԱՏՒԻԱՆ ԱՐՏԱՔՍՈՒՄ Է ՌՈՒՍ ԴԻՒԱՆԱԳԷՏԻՆ

  • 21-01-2008 20:36:00   |   |  Միջազգային
ՌԻԳԱ, 21 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լատվիայի իշխանութիւնները երկրից արտաքսում են Ռիգայի ռուսական դեսպանատան աշխատակիցներից մէկին: Ինչպէս հաղորդում է Delfi-ն, երկուշաբթի Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի պաշտօնակատար Էդգար Սկույան իր մօտ է հրաւիրել Ռուսաստանի դեսպան Վիկտոր Կալյուժնուն եւ նրան յանձնել նոտա, համաձայն որի, Լատվիայից պէտք է արտաքսուի Ռուսաստանի դեսպանութեան աշխատակիցներից մէկը: Ինչպէս յայտնել են նախարարութեան մամլոյ ծառայութիւնում, լատվիական կողմը իրաւասու մարմինների տեղեկատուութեան հիման վրայ փաստել է, որ ռուսական դեսպանատան դիւանագէտներից մէկը զբաղուել է դիւանագիտական կարգավիճակին անյարիր գործունէութեամբ: «Այդ դիւանագէտի գտնուելը երկրում սպառնալիք կստեղծի անվտանգութեան համար»,- ասւում է նոտայում:
  -   Միջազգային