ՄԻԺԻ-Ն ԻՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԱՀՌԾ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ<br /> ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ<br />


ՄԻԺԻ-Ն ԻՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԱՀՌԾ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

  • 14-11-2007 17:05:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարդու իրավունքների եւ ժողովդրավարության ինստիտուտը (ՄԻԺԻ) ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) 2005-2006թ.-ի հաշվետվության եւ վերանայման ուշացման վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակում: ՄԻԺԻ-Ն հիշեցնում է, որ ԱՀՌԾ-ի վերանայման գործընթացն նախատեսվում էր ամփոփել 2006թ.-ի սեպտեմբերին: Բաց նամակում նշված է. «Առավել մտահոգիչ է այն հանգմանքը, որ վերոնշյալ գործընթացների ձգձգման փաստի եւ պատճառների մասին հանրությունը առ այսօր պատշաճ կերպով չի տեղակացվել: Կարծում ենք, որ այս դեպքում խախտվել են ծրագրի իրականացման թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքները»: Նամակի վերջում ԱՀՌԾ-ի համակարգող խորհրդին կոչ է արվում հարգել եւ իրականացնել ծրագրում ամրագրված սկզբունքներն ու համաձայնությունները, քանզի ԱՀՌԾ-ի իրականացումը վերաբերում է Հայաստանի բնակչության մեծամասնությանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն