ՄԻԺԻ-Ն ԻՐ ՄՏԱՀՈԳՈՒԹԻՒՆՆ Է ՅԱՅՏՆՈՒՄ ԱՀՌԾ-Ի ՀԱՇՈՒԵՏՒՈՒԹԵԱՆ ԵՎ<br /> ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹԵԱՄԲ<br />


ՄԻԺԻ-Ն ԻՐ ՄՏԱՀՈԳՈՒԹԻՒՆՆ Է ՅԱՅՏՆՈՒՄ ԱՀՌԾ-Ի ՀԱՇՈՒԵՏՒՈՒԹԵԱՆ ԵՎ
ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹԵԱՄԲ

  • 14-11-2007 17:05:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարդու իրաւունքների եւ ժողովդրավարության ինստիտուտը (ՄԻԺԻ) ՀՀ Աղքատութեան յաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) 2005-2006թ.-ի հաշուետւութեան եւ վերանայման ուշացման վերաբերեալ իր մտահոգութիւնն է յայտնել ՀՀ վարչապետին ուղղուած բաց նամակում: ՄԻԺԻ-Ն յիշեցնում է, որ ԱՀՌԾ-ի վերանայման գործընթացն նախատեսւում էր ամփոփել 2006թ.-ի սեպտեմբերին: Բաց նամակում նշուած է. «Առաւել մտահոգիչ է այն հանգմանքը, որ վերոնշեալ գործընթացների ձգձգման փաստի եւ պատճառների մասին հանրութիւնը առ այսօր պատշաճ կերպով չի տեղակացվել: Կարծում ենք, որ այս դէպքում խախտուել են ծրագրի իրականացման թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքները»: Նամակի վերջում ԱՀՌԾ-ի համակարգող խորհրդին կոչ է արւում յարգել եւ իրականացնել ծրագրում ամրագրուած սկզբունքներն ու համաձայնութիւնները, քանզի ԱՀՌԾ-ի իրականացումը վերաբերում է Հայաստանի բնակչութեան մեծամասնութեանը:
  -   Հասարակութիւն