ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ<br /> ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ

  • 12-11-2007 18:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում առկա են 15 պոչամբարներ, որոնք հիմնականում գտնվում են Սյունիքի, Լոռու եւ Արարատի մարզերում, եւ լուրջ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար: Այս մասին նոյեմբերի 12-ին` Պոչամբարների անվտանգ կառավարման խնդիրներին նվիրված խորհրդակցությանը նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ըստ նրա, պոչամբարների շրջակայքի հողերում եւ ջրերում բավականին բարձր է վտանգավոր քիմիական նյութերի, այդ թվում ծանր մետաղների պարունակությունը: Նախարարը միաժամանակ նշեց, որ պոչամբարները հանդիսանում են նաեւ տեխնածին հանքավայրեր, որոնք օգտակար հանածոների արդյունահանման լրացուցիչ աղբյուր են, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ օգտակար բաղադրիչներ եւ հազվագյուտ մետաղներ: Վերջիններս ունեն բավականաչափ արժեք եւ դրանց օգտագործումը կարող է խթանել երկրի տնտեսության զարգացումը: Խորհրդակցության մասնակիցների քննարկմանը ներկայացվեցին պոչամբարների անվտանգությանը վերաբերող մի շարք հիմնահարցեր, մասնավորապես, պոչամբարների կառավարման եւ անվտանգության համակարգերը, լքված եւ կոնսերվացված պոչամբարների հիմնախնդիրը: Խորհրդակցությունը անցկացվեց «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործության մասին» կոնվենցիայի շրջանակներում: Ըստ մասնակիցների, խորհրդակցությունը կնպաստի պոչամբարների նախագծման, կառուցման եւ շահագործման, պոչամբարներում վթարների կանխարգելման վերաբերյալ ազգային եւ միջազգային փորձի փոխանակմանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play