ԱՄՆ-Ն ՉԻ ԿԱՄԵՆՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ<br /> ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ<br />


ԱՄՆ-Ն ՉԻ ԿԱՄԵՆՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

  • 08-11-2007 17:26:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ն չի ցանկանում լարվածությունն ուժեղացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Այս մասին գերմանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը: «Ես ուզում եմ գերմանական հասարակությանը հավաստիացնել, որ ես չեմ ցանկանում լարվածության ուժեղացում Ռուսաստանի հետ»,- ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը: Դրա կապակցությամբ նա նորից է կրկնել, որ հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգը, որի տարրեր Վաշինգտոնը ծրագրում է տեղակայել Եվրոպայում, ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Այն խոսակցությունները, որ ամերիկյան ՀՀՊ-ն կարող է ինչ-որ ձեւով սպառնալ Ռուսաստանի անվտանգությանը, Բուշն անվանել է «անհեթեթ»: Բուշը խոստովանել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ պահպանվում են տարաձայնությունները, այդ թվում Իրանի դեմ պատժամիջոցների հարցում: «Կան հարցեր, որտեղ մենք տարակարծիք ենք»,- ասել է նա: Այդուամենայնիվ, ԱՄՆ-ի նախագահը այն համոզմունքն է հայտնել, որ իրանական միջուկային խնդիրը կարելի է լուծել դիվանագիտական միջոցներով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play