ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԻՍԿ ԿԱՆԱՆՑԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻ<br /> ԹԻՄԻՆ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԻՍԿ ԿԱՆԱՆՑԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻ
ԹԻՄԻՆ

  • 02-11-2007 18:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ՀԵՐԱԿԼԻՈՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 1-ին կայացան 5-րդ փուլի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Թուրքիայի թիմին, վաստակեց 7 միավոր եւ բաժանում է 5-10-րդ տեղերը: Իսկ միանձնյա առաջատարը 10 միավորով Ռուսաստանի հավաքականն է: Հայաստանի շախմատիստուհիները նույն` 2,5:1,5, հաշվով պարտության մատնեցին Ադրբեջանի թիմին եւ 6 միավորով բաժանում են 7-14-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 9 միավորով գլխավորում է Լեհաստանի թիմը: Նոյեմբերի 2-ին առաջնությունում խաղադադար է հայտարարված, իսկ նոյեմբերի 3-ին Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները սեւերով կմրցեն, համապատասխանաբար, Ռումինիայի եւ Հունգարիայի թիմերի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play