ՀՀ 2008 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ<br /> ԾԱԽՍԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՆ 103 ՄԼՐԴ 684 ՄԼՆ ԴՐԱՄ<br />


ՀՀ 2008 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ
ԾԱԽՍԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՆ 103 ՄԼՐԴ 684 ՄԼՆ ԴՐԱՄ

  • 31-10-2007 21:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ 2008թ.-ի պետական բյուջեի նախագծով կրթության բնագավառի ծախսերը կազմելու են 103 մլրդ 684 մլն դրամ, ինչը 2007թ.-ի ցուցանիշից ավելի է 17 մլրդ դրամով: Բյուջեի ընդհանուր ծախսային մասում կրթության բնագավաթի ծախսերի տեսակարար կշիռը 2,95 տոկոս է` 2007թ.-ի 2,82 տոկոսի դիմաց: ՀՀ Ազգայի Ժողովի մշտական հանձնաժողովների հոկտեմբերի 31-ի համատեղ նիստում այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը: Ըստ նրա, կրթության բնագավառի ֆինանսավորման աճը հիմնականում պայմանավորված է մանկավարժական, վարչական, ուսումնաօժանդակ եւ տնտեսական աշխատողների աշխատավարձերի աճով: Ըստ այդմ, հանրակրթության ոլորտում ուսուցչի միջին ամսական հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները, կկազմի 89,6 հազար դրամ` 2007թ-ի 56,3 հազար դրամի փոխարեն: Աճը կազմում է շուրջ 21 տոկոս: Վարչական աշխատողների (դպրոցների ղեկավար անձնակազմի) դրույքների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը կկազմի 136 հազար դրամ` 2007թ.-ի 76,3 հազար դրամի (մոտ 230 ԱՄՆ դոլար) դիմաց:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play