ՀՀ 2008 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ
ԾԱԽՍԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՆ 103 ՄԼՐԴ 684 ՄԼՆ ԴՐԱՄ
31-10-2007 21:40:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ 2008թ.-ի պետական
բյուջեի նախագծով կրթության բնագավառի ծախսերը կազմելու են 103
մլրդ 684 մլն դրամ, ինչը 2007թ.-ի ցուցանիշից ավելի է 17 մլրդ
դրամով: Բյուջեի ընդհանուր ծախսային մասում կրթության բնագավաթի
ծախսերի տեսակարար կշիռը 2,95 տոկոս է` 2007թ.-ի 2,82 տոկոսի
դիմաց: ՀՀ Ազգայի Ժողովի մշտական հանձնաժողովների հոկտեմբերի 31-ի
համատեղ նիստում այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի
փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Ըստ նրա, կրթության բնագավառի ֆինանսավորման աճը հիմնականում
պայմանավորված է մանկավարժական, վարչական, ուսումնաօժանդակ եւ
տնտեսական աշխատողների աշխատավարձերի աճով: Ըստ այդմ,
հանրակրթության ոլորտում ուսուցչի միջին ամսական հաշվարկային
աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ
վարձատրությունները, կկազմի 89,6 հազար դրամ` 2007թ-ի 56,3 հազար
դրամի փոխարեն: Աճը կազմում է շուրջ 21 տոկոս: Վարչական
աշխատողների (դպրոցների ղեկավար անձնակազմի) դրույքների միջին
ամսական հաշվարկային աշխատավարձը կկազմի 136 հազար դրամ` 2007թ.-ի
76,3 հազար դրամի (մոտ 230 ԱՄՆ դոլար) դիմաց: