ԱՄՆ-Ի ԴԱՏԱՐԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ԿԱՍԵՑՐԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ<br /> ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ<br />


ԱՄՆ-Ի ԴԱՏԱՐԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ԿԱՍԵՑՐԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ
ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

  • 31-10-2007 14:25:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ-ի գերագույն դատարանը կասեցրել է մահվան դատավճռի իրագործումը Միսիսիպիի նահանգում` համաձայնելով քննության առնել դատապարտյալի` մարդասպան Էրլ Ուեսլի Բերրիի գործը: Իրենց որոշումը երկրի դատական գերագույն մարմնի անդամները կայացրել են դատավճռի կատարումից ընդամենը 19 րոպե առաջ: Բերրին մինչ այդ արդեն վերջին սնունդն էր ընդունել եւ հրաժեշտ տվել իր հարազատներին: 1987 թվականին ոմն Մերի Բաունդսի սպանության համար դատապարտված Բերրին վիճարկում է ոչ թե դատավճիռը, այլ նրա իրագործման եղանակը թույնի ներարկման օգնությամբ: Պատժի առավելագույն չափի դատապարտվածը մահապատժի այդ տեսակը համարում է «իր կատարած հանցագործությանը անհամարժեք եւ անհարկի ցավ պատճառող»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play