2008 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ<br /> ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ 147 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻՑ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՄԻՆՉԵՎ 375<br /> ՀԱԶԱՐ ԴՐԱՄԸ<br />


2008 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ
ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ 147 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻՑ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՄԻՆՉԵՎ 375
ՀԱԶԱՐ ԴՐԱՄԸ

  • 30-10-2007 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ 2008թ.-ի պետական բյուջեի նախագծով պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերի ընդհանուր գումարը ծրագրավորված է շուրջ 44,3 մլրդ դրամ, ինչը 2007թ.-ի համեմատ 0,9 տոկոսով ավելի է: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը: Ըստ նրա, ընթացիկ տարվա համեմատ ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է դատական համակարգի, դատախազության, ինչպես նաեւ պետական կառավարման առանձին մարմինների կառուցվածքային փոփոխություններով եւ պետական կառավարման մարմիններում աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ: Պետական կառավարման մարմինների պահպանման ընդհանուր ծախսերի կեսից ավելին` շուրջ 24,8 մլրդ դրամը, 2008-ին նախատեսված է ուղղել աշխատավարձի ֆոնդին: 2008-ին պետական կառավարման ապարատի աշխատողների միջին աշխատավարձը կկազմի 127 491 դրամ` 2007թ.-ի 116,7 հազար դրամի դիմաց, քաղծառայողներինը` 123 հազար դրամ` 106 հազար դրամի դիմաց, ԱԳՆ-ում աշխատող դիվանագետներինը` 200 հազար դրամ` 161 հազար դրամի դիմաց, դատախազության համակարգում` 245 հազար դրամ` 119 հազար դրամի դիմաց, ընդ որում դատախազների միջին աշխատավարձը կկազմի 375 հազար դրամ` 2007թ.-ի 147 հազար դրամի դիմաց (մոտ 445 ԱՄՆ դոլար):
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play