ԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
ՍՊԻՐՏԻ, ՕՂՈՒ ԵՎ ԱԼՅՈՒՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29-10-2007 20:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հարկային պետական
ծառայության աշխատակիցները օրերս Գավառում հայտնաբերել են առանց
գործունեության լիցենզիայի սպիրտի, օղու եւ ալյուրի մեծածավալ
արտադրություն: Ըստ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին ՀՊԾ-ից հրամադրած
տեղեկության, օղու արտադրամասը եւ ալրաղացը պատկանում են «Հացով
առատ» ՍՊԸ-ին, որի լիցենզիաները դադարեցված են եղել այս տարվա
ապրիլից, եւ ընկերությունը գործուենության վերաբերյալ հարկային
մարմիններին ներկայացրել է զրոյական հաշվետվություններ:
Գավառի Հացառատ թաղամասում գտնվող արտադրամասում արտադրության
պահին հայտնաբերվել է մոտ 28 հազար լիտր սպիրտ, ավելի քան 1000 շիշ
պատրաստի արտադրանք, 26 տոննա դրոժ, արտադրության պրոցեսում գտնվող
օղի, ինչպես նաեւ 16 հազար հատ դատարկ տարաներ, պիտակներ,
կափարիչներ:
Նշված արտադրամասերի ապօրինի գործունեությամբ պետությանը
հասցված վնասի չափը միայն լիցենզիաների բացակայության մասով
կազմում է ավելի քան 15 մլն դրամ (մոտ 45 հազար ԱՄՆ դոլար): Իսկ
թաքցված հարկային պարտավորությունների չափը կհստակեցվի
ստուգումների ավարտից հետ: