ՉԵԽԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԱՄՆ-Ի ՌՏԿ-Ի ՀԱՐՑՈՎ ՀԱՆՐԱՔՎԵԻ<br /> ՆԱԽԱԳԻԾԸ<br />


ՉԵԽԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԱՄՆ-Ի ՌՏԿ-Ի ՀԱՐՑՈՎ ՀԱՆՐԱՔՎԵԻ
ՆԱԽԱԳԻԾԸ

  • 26-10-2007 19:00:00   | Չեխիա  |  Միջազգային
ՊՐԱՀԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը, որտեղ տեղի է ունենում հիմնական օրինաստեղծ գործընթացը, մերժել է հանրապետությունում ԱՄՆ-ի ՀՀՊ ռադիոտեղորոշման կայանի տեղաբաշխման հարցով հանրաքվեի անցկացման օրինագիծը: Ընդդիմությանը` սոցիալ-դեմոկրատներին եւ կոմունիստներին, չի հաջողվել անհրաժեշտ թվով ձայներ հավաքել ի պաշտպանություն օրինագծի: Նիստին ներկա գտնվող 144 խորհրդարանականներից դեմ են քվեարկել ժողովրդի 57 ընտրյալներ: Իսկ օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 120 պատգամավորների աջակցությունը: Բնակչության հարցումների համաձայն, հանրաքվեի անցկացում է պահանջում չեխ քաղաքացիների 70 տոկոսից ավելին: Այդ կապակցությամբ ընդդիմությունը կառավարությանը մեղադրում է համաքաղաքացիների մեծ մասի շահերն արհամարհելու մեջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play