ՉԵԽԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԱՄՆ-Ի ՌՏԿ-Ի ՀԱՐՑՈՎ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ<br /> ՆԱԽԱԳԻԾԸ<br />


ՉԵԽԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԱՄՆ-Ի ՌՏԿ-Ի ՀԱՐՑՈՎ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ
ՆԱԽԱԳԻԾԸ

  • 26-10-2007 19:00:00   |   |  Միջազգային
ՊՐԱՀԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը, որտեղ տեղի է ունենում հիմնական օրինաստեղծ գործընթացը, մերժել է հանրապետութիւնում ԱՄՆ-ի ՀՀՊ ռադիոտեղորոշման կայանի տեղաբաշխման հարցով հանրաքուէի անցկացման օրինագիծը: Ընդդիմությանը` սոցիալ-դեմոկրատներին եւ կոմունիստներին, չի յաջողուել անհրաժեշտ թւով ձայներ հաւաքել ի պաշտպանութիւն օրինագծի: Նիստին ներկայ գտնուող 144 խորհրդարանականներից դէմ են քուէարկել ժողովրդի 57 ընտրյալներ: Իսկ օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր առնուազն 120 պատգամաւորների աջակցութիւնը: Բնակչութեան հարցումների համաձայն, հանրաքուէի անցկացում է պահանջում չեխ քաղաքացիների 70 տոկոսից աւելին: Այդ կապակցութեամբ ընդդիմությունը կառավարութեանը մեղադրում է համաքաղաքացիների մեծ մասի շահերն արհամարհելու մէջ:
  -   Միջազգային