ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՍԾՏՀ-Ի ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ<br /> ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 17-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ<br />


ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՍԾՏՀ-Ի ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ
ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 17-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

  • 25-10-2007 21:00:00   | Թուրքիա  |  Տնտեսություն
ԱՆԿԱՐԱ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 25-ին Անկարայում կայացել է ՍԾՏՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 17-րդ հանդիպումը, որով ավարտվել է կազմակերպությունում Թուրքիայի նախագահության շրջանը: Խորհրդում Հայաստանը ներկայացրել է ՀՀ փոխարտգործնախար Արման Կիրակոսյանը: Իր ելույթում նա կարեւորել է բազմակողմանի տնտեսական համագործակցության դերը տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատման առումով: Ա.Կիրակոսյանը նշել է, որ Հայաստանն առանձնակի ուշադրություն է դարձնում տարածաշրջանի տրանսպորտային ուղիների եւ ենթակառուցվածքների ընդլայնմանն ու զարգացմանը; Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, հանդիպման ավարտին ընդունվել է «Անկարայի հռչակագիրը», որտեղ ամփոփվել են թուրքական նախագահության արդյունքները եւ նախանշվել առաջիկայում կազմակերպության գործունեության ուղղությունները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play