ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ 3<br /> ՄԱՐԶԻԿՆԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՏԱՐԵԼ<br />


ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ 3
ՄԱՐԶԻԿՆԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՏԱՐԵԼ

  • 25-10-2007 20:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ՉԻԿԱԳՈ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չիկագոյում (ԱՄՆ) անցկացվում է բռնցքամարտի աշխարհի վարկանիշային առաջնությունը, որտեղ առաջին ութ տեղերը գրաված մարզիկները կարժանանան «Պեկին-2008»-ի օրիմպիական ուղեգրերի: Հայաստանի ներկայացուցիչներից Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Էդվարդ Համբարձումյանը (64 կգ) եւ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) մեկնարկային հանդիպումներում հաղթանակներ են տարել, իսկ Հովհաննես Դանիելյանը (48 կգ) պարտվել է եւ դուրս մնացել հետագա պայքարից: Հոկտեմբերի 25-ին ռինգ կելնի Դերենիկ Գիժլարյանը (51 կգ):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play