ՌԴ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԷ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ՍՏԵՂԾԵԼ ՉԺՀ-Ի ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ<br /> ՀԵՏ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ<br />


ՌԴ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԷ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ՍՏԵՂԾԵԼ ՉԺՀ-Ի ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ
ՀԵՏ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ

  • 24-10-2007 17:42:00   | Չինաստան  |  Միջազգային
ԽԱՐԲԻՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը մտադիր չէ ռազմական դաշինք հիմնել Չինաստանի եւ Հնդկաստանի հետ, Խարբինում չին եւ հնդիկ իր գործընկերների հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք զարգացնում ենք համագործակցությունը երկկողմ հիմքի վրա եւ եռակողմ ձեւաչափով, Շանհայի համագործակցության կազմակերպության եւ այլ կառույցների շրջանակներում, ձգտում ենք անվտանգության առանցքային խնդիրները լուծել դիվանագիտական ուղիով` քաղաքական գործիչների բազմակողմ երկխոսության ծավալման միջոցով»,- ընդգծել է ռուս նախարարը: Նշվում է, որ ՌԴ, ՉԺՀ եւ Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարների հաջորդ եռակողմ հանդիպումը կկայանա 2008 թվականին Մոսկվայում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play