ԵԼԻՍԵՅԱՆ ՊԱԼԱՏԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ՍԱՐԿՈԶԻ ԱՄՈԼԻ<br /> ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԵԼԻՍԵՅԱՆ ՊԱԼԱՏԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ՍԱՐԿՈԶԻ ԱՄՈԼԻ
ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

  • 17-10-2007 17:25:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ելիսեյան պալատի պաշտոնական ներկայացուցիչ Դավիթ Մարտինոնը հրաժարվել է մեկնաբանել «Nouvel Observateur» պարբերականի այն հրապարակումը, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ իր կինը` Սեսիլիան պաշտոնապես ամուսնալուծվել են: «Ես այդ հաշվով մեկնաբանություններ չունեմ»,- ասել է նախագահի եւ նրա կնոջ բարեկամ Մարտինոնը: Սարկոզի ամոլի հնարավոր ապահարզանը, որոնք, ԶԼՄ-ների տվյալներով, երկուշաբթի երեկոյան դատարան են ներկայացել ձեւակերպելու ամուսնալուծությունը, հոկտեմբերի 17-ին ֆրանսիական մամուլի եւ հասարակության քննարկած գլխավոր հարցերից մեկն է: Մասնավորապես, կիրակի «Nouvel Observateur» շաբաթաթերթը, վկայակոչելով «Ելիսեյան պալատի լավատեղյակ աղբյուրներ» գրել էր, որ պաշտոնապես նախագահական զույգի ամուսնալուծության մասին կհայտարարվի երկուշաբթի: «Tribune» թերթի կարծիքով, ամուսնալուծության մասին կասվի չորեքշաբթի:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play