ՄԻՆՉԵՎ 20 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՆՄԱՍՆ ՄՆԱՑԻՆ ԽԱՂԱՐԿՎԱԾ ՄԵԴԱԼՆԵՐԻՑ<br />


ՄԻՆՉԵՎ 20 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՆՄԱՍՆ ՄՆԱՑԻՆ ԽԱՂԱՐԿՎԱԾ ՄԵԴԱԼՆԵՐԻՑ

  • 16-10-2007 21:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում հոկտեմբերի 16-ին ավարտվեց մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը: Տղաների մրցաշարում 13 հնարավորից 10 միավոր վաստակեց եւ միանձնյա հաղթող ճանաչվեց Ադլի Ահմեդը (Եգիպտոս): Երկրորդ մրցանակակիր դարձավ Իվան Պոպովը (Ռուսաստան)` 9,5 միավոր: 3-4-րդ տեղերը 9-ական միավորով բաժանեցին Վանգ Հաոն (Չինաստան) եւ Դմիտրի Անդրեյկինը (Ռուսաստան): Արման Փաշիկյանը 8,5 միավորով բաժանեց 5-9-րդ, իսկ Ավետիք Գրիգորյանը 7,5 միավորով ճանաչվեց 17-րդը: Աղջիկների պայքարում 13 հնարավորից 10 միավորով հաղթող ճանաչվեց Վերա Նեբոլշինան (Ռուսաստան): 9,5-ական միավորով 2-3-րդ տեղերը բաժանեցին Յոլանտա Զավադսկան (Լեհաստան) եւ Սալոմե Մելիան (Վրաստան): Դիանա Հարությունյանը (Ուկրաինա) 8,5 միավորով բաժանեց 5-8-րդ տեղերը, իսկ Աննա Հայրապետյանը (Հայաստան) 7 միավորով գրավեց 21-րդ տեղը:
Նոյյան տապան  -   Սպորտ