ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱՆԻՑ «ՆԱԻՐԻՏԸ» ԿԱՇԽԱՏԻ ԲՈՒՏԱԴԻԵՆԱՅԻՆ<br /> ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ<br />


ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱՆԻՑ «ՆԱԻՐԻՏԸ» ԿԱՇԽԱՏԻ ԲՈՒՏԱԴԻԵՆԱՅԻՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ

  • 16-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հաջորդ տարվանից «Նաիրիտ» գործարանը կաշխատի բուտադիենային տեխնոլոգիայով, քանի որ բնական գազի գնի բարձրացման դեպքում ձեռնտու չէ կաուչուկն արտադրել ացետիլենային եղանակով: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողներին հայտնեց «Նաիրիտի» խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Ստեփանյանը: Ըստ նրա, ներկայումս ամեն ինչ արվում է գործարանի նորմալ աշխատանքային ռիթմը վերականգնելու համար: Նախատեսվում է տարեկան արտադրել 10 հազար տոննա կաուչուկ եւ այն արտահանել Արեւմտյան Եվրոպայի երկրներ, ԱՄՆ, Ռուսասատան: Ըստ Գ.Ստեփանյանի, ընկերությունը կատարում է իր պայմանագրային պարտավորությունները: Մասնավորապես, «Նաիրիտը» վճարել է իր ունեցած բոլոր պարտքերը, այդ թվում նաեւ աշխատավարձի գծով: Նա հերքեց վերջերս տարածված լուրը, ըստ որի գործարանի սեփականտեր լեհական «SAWEX» ընկերությունը պատրաստվում է հրաժարվել իր բաժնետոմսերից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն