ԿԱՐՄՐՈՒԿԻ ԵՎ ԿԱՐՄԱԽՏԻ ԴԵՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ Է<br /> ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽՄԲԻ ՔԱՆ 90%-Ը<br />


ԿԱՐՄՐՈՒԿԻ ԵՎ ԿԱՐՄԱԽՏԻ ԴԵՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ Է
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽՄԲԻ ՔԱՆ 90%-Ը

  • 16-10-2007 18:35:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կարմրուկի եւ կարմրախտի դեմ հոկտեմբերի 1-13-ին Հայաստանում անցկացված լրացուցիչ պատվաստումների շրջանակում սպասարկվել է բնակչության նախատեսված խմբի ավելի քան 90%-ը: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Հիշեցնենք, որ պատվաստումները իրականացվել են բնակչության 6-27 տարեկանների շրջանում, որոնց ընդհանուր թիվը հանրապետությունում կազմում է 800845:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play