ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՀԱՏԿԱՑՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ<br /> ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՀԱՏԿԱՑՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ
ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 15-10-2007 15:30:00   | Հնդկաստան  |  Միջազգային
ԴԵԼԻ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հնդկաստանի կառավարությանն առընթեր Անվտանգության կոմիտեն հավանություն է տվել Ռուսաստանից լրացուցիչ 40 Սու-30 ՄԿԻ կործանիչների գնման համար միջոցների հատկացմանը: Միաժամանակ, ինչպես հաղորդում է «Հինդու» թերթը, «կանաչ լույս» է վառվել հինգերորդ սերնդի կործանիչների համատեղ մշակման մասին ռուս գործընկերների հետ հնդկական կողմի համաձայնագիր ստորագրելու համար: Հնդկաստանի պաշտպանության նախարարության աղբյուրների համաձայն, Սու-30 ՄԿԻ-ի գնման նոր պայմանագիրը գնահատվում է ավելի քան 1,6 միլիարդ դոլար: Մատակարարումները ծրագրվում է իրականացնել մինչեւ 2010 թվականը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play