ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՄՆ-Ն ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ՉԵՆ ԲԵՐԵԼ ՀՀՊ<br /> ՀԱՐՑԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՄՆ-Ն ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ՉԵՆ ԲԵՐԵԼ ՀՀՊ
ՀԱՐՑԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

  • 12-10-2007 20:26:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն «երկու գումարած երկու» ձեւաչափով Մոսկվայում կայացած կոնսուլտացիաների ընթացքում համաձայնության չեն հասել հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) հարցերի առնչությամբ, բանակցություններից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: «Հակահրթիռային պաշտպանության, ինչպես նաեւ միջուկային մարտագլխիկների տեղաբաշխման հարցերի շուրջ, որ նախատեսված են Մոսկովյան պայմանագրով, համաձայնություն ձեռք չբերվեց, բայց մենք եկանք այն եզրահանգման, որ մեր փորձագետները պետք է ըստ կարելվույն շուտ քննության առնեն այդ հարցերը»,- ասել է նա «երկու գումարած երկու» (ՌԴ ԱԳ ղեկավար, ԱՄՆ պետքարտուղար, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներ) ձեւաչափով հանդիպման արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ընթացքում: «Ինչ վերաբերում է Լեհաստանին եւ Չեխիայի Հանրապետությանը, ապա մենք շարունակում ենք աշխատանքն այդ ուղղությամբ եւ, բնականաբար, այդ աշխատանքում մենք այժմ կընդգրկենք ռուսական կողմի մտահոգությունները»,- ավելացրել է Ռայսը: Նշվում է, որ ճեպասուլիսում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ «երկու գումարած երկու» ձեւաչափով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կոնսուլտացիաները կշարունակվեն «մոտ կես տարի անց Միացյալ Նահանգներում»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play