ԲԵԼԳՐԱԴԸ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԼԱԴԻՉԻ ՄԱՍԻՆ<br /> ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ<br />


ԲԵԼԳՐԱԴԸ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄԼԱԴԻՉԻ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

  • 12-10-2007 19:03:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սերբական իշխանությունները մեկ միլիոն եվրո կվճարեն նրան, ով տեղեկություններ կտրամադրի գեներալ Ռատկո Մլադիչի ներկայիս գտնվելու վայրի մասին: Այդ գումարը կվճարվի միայն այն դեպքում, եթե ստացված տվյալների հիման վրա հաջողվի ձերբակալել բոսնիական սերբերի նախկին հրամանատարին: Այս որոշման մասին, որն ընդունվել է Սերբիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում, հոկտեմբերի 12-ին լրագրողներին հայտնել է Հաագայի դատարանի հետ համագործակցության ազգային խորհրդի նախագահ Ռասիմ Լյայիչը: 250-հազարական եվրո կառավարությունը պատրաստ է վճարել Սերբիայի երկու այլ քաղաքացիների մասին տեղեկատվության համար, որոնց որոնում է Հաագան: Խոսքը Բոսնիայի սերբական հանրապետության նախկին ոստիկանապետ Ստոյան Ժուպլյանինի եւ Սերբական Կրաինայի Հանրապետության նախկին առաջնորդ Գորան Խաջիչի մասին է:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play