ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿՆՔԵԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ<br /> ՀԱՅ-ՍԼՈՎԱԿՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ <br />


ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿՆՔԵԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀԱՅ-ՍԼՈՎԱԿՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  • 12-10-2007 18:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նախատեսվում է, որ նոյեմբերի վերջին Երեւան կայցելի Սլովակիայի մշակույթի նախարար Մարեկ Մադյարիչը, որը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ կստորագրի համաձայնագիր մշակույթի ոլորտում հայ-սլովակյան համագործակցության վերաբերյալ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Սլովակիայի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը: Նրա խոսքերով, փաստաթղթով կնախանշվեն Սլովակիայի 1-ին հեռուստաալիքի եւ Հայաստանի հանրային ռադիոհեռուստաընկերության միջեւ համագործակցության շրջանակաները հեռուստահաղորդումների փոխանակության եւ համատեղ ֆիլմարտադրության ոլորտում: Նշվեց, որ Սլովակիայի 1-ին հեռուստաալիքը լայն լսարան ունի նաեւ Չեխիայում եւ Լեհաստանում: Ա.Գիգորյանը հայտնեց նաեւ, որ նախատեսում է իր միջոցներով մինչեւ 15 մլն եվրո ընդհանուր չափով վարկային գծեր բացել հայ-սլովակյան մշակութային նախագծերը ֆինանսավորելու նպատակով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play