ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՑ ԱՌԱՋԻՆԸ «ՊԵԿԻՆ-2008»-Ի ՈՒՂԵԳԻՐ<br /> ՆՎԱՃԱԾ ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄՅԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՆՑՆԵԼ ՈՂՆԱՇԱՐԻ ԲՈՒԺՄԱՆ<br /> ԼԻԱՐԺԵՔ ԿՈՒՐՍ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՑ ԱՌԱՋԻՆԸ «ՊԵԿԻՆ-2008»-Ի ՈՒՂԵԳԻՐ
ՆՎԱՃԱԾ ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄՅԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՆՑՆԵԼ ՈՂՆԱՇԱՐԻ ԲՈՒԺՄԱՆ
ԼԻԱՐԺԵՔ ԿՈՒՐՍ

  • 10-10-2007 17:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բանգկոկում օրերս ավարտված գնդակային հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում երեւանցի Նորայր Բախտամյանը 50 մ տարածությունում (ատրճանակով) 557 միավորով ճանաչվեց 7-րդը, իսկ 10 մ-ում 578 միավորով` 8-րդը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, իր սանը ողնաշարի հիվանդության սրման պատճառով չկարողացավ լիարժեք դրսեւորել իր հնարավորությունները, առնվազն 10-ական միավորով պակաս հավաքեց նշված մրցաձեւերում եւ այդ իսկ պատճառով տեղ չգրավեց առաջին եռյակում: Մարզիչը նշեց, որ մինչ այդ Ն.Բախտամյանը նվաճել էր «Պեկին-2008»-ին մասնակցության ուղեգիրը եւ արժանացել Եվրոպայի փոխչեմպիոնի կոչման: Սակայն, ըստ Ս.Նիկողոսյանի, աշխարհի գավաթի խաղարկությունից առաջ Ն.Բախտամյանը վերականգնողական կուրս չանցավ: «Եթե նա բուժման լիարժեք կուրս անցնի, ապա համոզված եմ, որ Պեկինի օլիմպիադայից հայրենիք կվերադառնա մրցանակով»,- ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play