ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ՄՈԼԴԱՎԱԿԱՆ ԳԻՆՈՒ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ՄՈԼԴԱՎԱԿԱՆ ԳԻՆՈՒ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ

  • 10-10-2007 15:16:00   | Մոլդովա  |  Միջազգային
ՔԻՇՆԵՎ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 9-ից Մոլդավիան սկսում է ապրանքանշաններ տրամադրել Ռուսաստան գինի արտահանողներին: Այս մասին հայտնել է «Մոլդովա-Վին» ագրոարդյունաբերական գործակալության ղեկավար Վալերի Միրոնեսկուն: Ըստ նրա, Ռուսաստան մոլդովական գինու արտահանման վերականգնումը հնարավոր է դարձել այն պայմանավորվածությունների շնորհիվ, որ ձեռք էին բերվել Մոլդավիայի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ հոկտեմբերի սկզբին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ: Մոլդավական եւ վրացական գինու մատակարարումները Ռուսաստան, որ սպառում էր երկու երկրների գինեգործական արտադրանքի 80%-ից ավելին, դադարեցվել էին անցած տարվա մարտից: Ռուսաստանը դա բացատրել էր որակի ստանդարտներին այդ գինիների անհամապատասխանությամբ: Վրաստանն ու Մոլդավիան Ռուսաստանին մեղադրել էին տնտեսական ճնշում գործադրելու փորձերի մեջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play