ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-13-Ը ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ<br /> «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ» ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-13-Ը ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ
«ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ» ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 08-10-2007 17:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումները կանցկացվեն հոկտեմբերի 11-13-ին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի Մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի վարչությունում, հոկտեմբերի 11-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում կբացվի «Երեւանն իմ աչքերով» խորագրով ֆոտոցուցահանդեսը: Նույն օրը երեկոյան թատրոնում տեղի կունենա տոնակատարության բացման հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդի համերգ, այնուհետեւ դիսկոտեկ` Ազատության հրապարակում: Հոկտեմբերի 12-ին տոնական տարբեր միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքի զբոսայգիններում, Ազատության հրապարակում կկազմակերպվեն շախմատի սիրողական մրցաշար, կավճանկարի մրցույթ: Նույն օրը երեկոյան Հանրապետության հրապարակում կկայանա տոնակատարության փակման արարողությունը: Հոկտեմբերի 13-ին տոնական միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքի համայնքներում: Նշենք, որ տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երեւան կժամանեն մոտ 14 երկրների պատվիրակությունները:
Նոյյան տապան  -   Հասարակություն