ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-13-Ը ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ<br /> «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ» ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-13-Ը ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ
«ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ» ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 08-10-2007 17:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակներում նախատեսուած միջոցառումները կանցկացուեն հոկտեմբերի 11-13-ին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին Երեւանի քաղաքապետարանի Մշակոյթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի վարչութիւնում, հոկտեմբերի 11-ին Ալ.Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում կբացուի «Երեւանն իմ աչքերով» խորագրով ֆոտոցուցահանդեսը: Նոյն օրը երեկոյեան թատրոնում տեղի կունենայ տոնակատարության բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին կյաջորդի համերգ, այնուհետեւ դիսկոտեկ` Ազատութեան հրապարակում: Հոկտեմբերի 12-ին տօնական տարբեր միջոցառումներ կանցկացուեն մայրաքաղաքի զբոսայգիններում, Ազատութեան հրապարակում կկազմակերպուեն շախմատի սիրողական մրցաշար, կավճանկարի մրցոյթ: Նոյն օրը երեկոյեան Հանրապետութեան հրապարակում կկայանայ տոնակատարության փակման արարողութիւնը: Հոկտեմբերի 13-ին տօնական միջոցառումներ կանցկացուեն մայրաքաղաքի համայնքներում: Նշենք, որ տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երեւան կժամանեն մօտ 14 երկրների պատուիրակութիւնները:
  -   Հասարակութիւն