ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՍԿՍԻ<br /> ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ «ԵՎՐՈ-2008» ԾՐԱԳՐՈՎ ՍԵՐԲԻԱՅԻ ԵՎ ԲԵԼԳԻԱՅԻ<br /> ԹԻՄԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՍԿՍԻ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ «ԵՎՐՈ-2008» ԾՐԱԳՐՈՎ ՍԵՐԲԻԱՅԻ ԵՎ ԲԵԼԳԻԱՅԻ
ԹԻՄԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

  • 08-10-2007 14:03:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հոկտեմբերի 9-ին կսկսի նախապատրաստվել «Եվրո-2008»-ի ընտրական փուլի խմբային մրցաշարի ծրագրով առաջիկա հանդիպումներին: Հայաստանի ֆուտբոլիստները հոկտեմբերի 13-ին Երեւանում կընդունեն Սերբիային, իսկ հոկտեմբերի 17-ին կհյուրընկալվեն Բելգիայի հավաքականին: Հայաստանի հավաքականի մարզիչներ Վարդան Մինասյանը եւ Թոմ Ջոնսը նախնական ցուցակում ընդգրկել են 21 ֆուտբոլիստի:
Նոյյան տապան  -   Սպորտ