<br /> ԱՌԱՋԻԿԱ 3-4 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԻՋԻՆ ԹՈՇԱԿԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՍՆԵԼ<br /> 34-36 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ<br />



ԱՌԱՋԻԿԱ 3-4 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԻՋԻՆ ԹՈՇԱԿԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՍՆԵԼ
34-36 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ

  • 05-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Առաջիկա 3-4 տարվա ընթացում Հայաստանում միջին կենսաթոշակը կկազմի 34-36 հազար դրամ (մոտ 106 ԱՄՆ դոլար): Այսպիսի հույս հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Մկրտիչ Մինասյանը հոկտեմբերի 5-ի ասուլիսում: «Մեր խնդիրն է մոտակա 3-4 տարվա ընթացքում միջին թոշակի չափը հասցնել ոչ թե պարենային, այլ կենսաապահովման զամբյուղին, որի մեջ մտնում են պարենը, հագուստը, սպասարկման ոլորտի ծախսերը եւ այլն»,- ասաց նա: Ինչպես նշեց Մ.Մինասյանը, 2008թ.-ի հունվարի 1-ից կենսաթոշակները կավելանան 60%-ով` կազմելով միջինը 21 հազար 300 դրամ եւ հասնելով պարենային նվազագույն զամբյուղի չափին: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք թոշակները «կհասնեն» ապրանքների բարձրացող գների հետեւից` Մ.Մինասյանը նշեց, որ առաջին անհրաժեշտության ապրանքների, մասնավորապես այլուրի, շաքարավազի եւ ձեթի գների թանկացման միտում նկատվում է ամբողջ աշխարհում, եւ դա պայմանավորված չէ միայն Հայաստանի շուկայով: «Համենայն դեպս, գները 60%-ով չեն աճել: Ավելացումը ավելի շատ է, քան այն, ինչ թանկացել է»,- նշեց ՀՀԿ-ի անդամը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play