«ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՌԻՉ ԳՈԼԴՄԱՆԻՆ<br /> ՇՆՈՐՀՎԵԼ Է ՀՊՃՀ-Ի «ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ»-Ի ԿՈՉՈՒՄ<br />


«ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՌԻՉ ԳՈԼԴՄԱՆԻՆ
ՇՆՈՐՀՎԵԼ Է ՀՊՃՀ-Ի «ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ»-Ի ԿՈՉՈՒՄ

  • 26-09-2007 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Գիտական խորհրդի որոշմամբ «Սինոփսիս» ընկերության ռազմավարական շուկաների զարգացման գծով փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանին շնորհվել է համալսարանի «Պատվավոր դոկտոր»-ի կոչում: Կոչումը շնորհվել է` հաշվի առնելով Ռ.Գոլդմանի ակնառու ծառայությունները ՀՊՃՀ-ում «արդյունաբերություն-համալսարան» արդյունավետ կրթական մոդելի զարգացման գործում: Բացի այդ, նկատի է առնվել նրա կողմից համալսարանի ասպիրանտների ու երիտասարդ դասախոսների համար միկրոէլեկտրոնիկայի բնագավառի արդիական թեմաներով դասախոսությունների շարքի անցկացումը: Նշենք, որ Ռ.Գոլդմանը ՀՊՃՀ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ է:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play