ՄԱԿ-Ի ԱՄԲԻՈՆԻՑ ՍԱՐԿՈԶԻՆ ԴԵՄ Է ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ ԹԵՀՐԱՆԻ`
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒՆ
26-09-2007 17:11:00 | ԱՄՆ | Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Թույլ տալ Իրանին
միջուկային զենք ունենալ` նշանակում է թույլ տալ ողջ տարածաշրջանի
ապակայունացում»,- ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից հայտարարել է
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Նա ընդգծել է, որ Թեհրանի
շուրջ առաջացած ճգնաժամը կարելի է լուծել միայն «կոշտության եւ
երկխոսության» հիման վրա:
«Իրանն իրավունք ունի ունենալու ատոմային էներգիա խաղաղ
նպատակներով: Բայց եթե մենք թույլ տանք Իրանին միջուկային զենքի
տիրել, մենք անհանդուրժելի ռիսկի կենթարկենք տարածաշրջանի եւ ողջ
աշխարհի կայունությունը: Ես ողջ Ֆրանսիայի անունից կարող եմ ասել,
որ այդ ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն կոշտության եւ
երկխոսության միասնության հիման վրա»,- հայտարարել է Ֆրանսիայի
առաջնորդը: