ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 10-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ<br /> ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻՇՉՈՒԿԻՆ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 10-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ
ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻՇՉՈՒԿԻՆ

  • 25-09-2007 13:12:00   | Մեքսիկա  |  Սպորտ
ՄԵԽԻԿՈ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեխիկոյում անցկացվող շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում սեպտեմբերի 24-ին կայացան 10-րդ փուլի հանդիպումները: Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան): Կրամնիկ-Անանդ, Գելֆանդ-Լեկո եւ Սվիդլեր-Մորոզեւիչ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: 10 փուլից հետո 6,5 միավորով առաջատարը Անանդն է: Գելֆանդն ունի 5,5 միավոր, Կրամնիկը, Լեկոն եւ Արոնյանը` 5, Գրիշչուկն ու Մորոզեւիչը` 4,5, Սվիդլերը` 4 միավոր: 11-րդ պարտիայում Լ.Արոնյանը սեւերով կմրցի Պետեր Լեկոյի (Հունգարիա) հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play