ԱՅՍՕՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍՈՒՄ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 62-ՐԴ<br /> ՆՍՏԱՇՐՋԱՆԸ<br />


ԱՅՍՕՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍՈՒՄ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 62-ՐԴ
ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

  • 18-09-2007 18:33:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նյու Յորքում Միավորված ազգերի կենտրոնակայանում սեպտեմբերի 18-ին իր աշխատանքն է սկսում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական 62-րդ նստաշրջանը: Արեւելաեվրոպական պետությունների տարածաշրջանային խմբի առաջարկությամբ նրա նախագահ է ընտրվել Մակեդոնիայի արտաքին գործերի նախկին նախարար Սրջան Քերիմը: Ծրագրվում է, որ Վեհաժողովի նստաշրջանի ընթացքում կքննարկվի օրակարգային ավելի քան 160 կետ: Այդ թվում այնպիսի թեմաներ, ինչպիսին են խաղաղության եւ անվտանգության ապահովումը, ահաբեկչության դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու շրջակա միջավայրի պահպանությունը, սոցիալական եւ տնտեսական զարգացման հարցեր: ՄԱԿ-ի ԳՎ պատվիրակները կշարունակեն նախորդ նստաշրջանների ընթացքում սկսված հարցերի քննարկումը, որոնք վերաբերում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարենորոգմանը, բուն կազմակերպության աշխատանքի ակտիվացմանը, ինչպես նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին: Ըստ ավանդույթի նոր նստաշրջանի շրջանակում կանցկացվի ընդհանուր քաղաքական բանավեճ: Այս անգամ այն կկայանա սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը: Սպասվում է, որ ընդհանուր քննարկումների առաջին չորս օրերին ելույթ կունենան 70-ից ավելի պետությունների ղեկավարներ եւ 20 կառավարությունների ղեկավարներ: Ընդհանուր քաղաքական բանավեճի առաջին օրը ՄԱԿ-ի ԳՎ-Ի ամբիոնից ելույթ կունենան այդ թվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Իրանի եւ Աֆղանստանի նախագահները:
Նոյյան տապան  -   Միջազգային