ԱՅՍՕՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍՈՒՄ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՒՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 62-ՐԴ<br /> ՆՍՏԱՇՐՋԱՆԸ<br />


ԱՅՍՕՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍՈՒՄ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՒՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 62-ՐԴ
ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

  • 18-09-2007 18:33:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նյու Յորքում Միաւորուած ազգերի կենտրոնակայանում սեպտեմբերի 18-ին իր աշխատանքն է սկսում ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի հերթական 62-րդ նստաշրջանը: Արեւելաեվրոպական պետութիւնների տարածաշրջանային խմբի առաջարկութեամբ նրա նախագահ է ընտրուել Մակեդոնիայի արտաքին գործերի նախկին նախարար Սրջան Քերիմը: Ծրագրւում է, որ Վեհաժողովի նստաշրջանի ընթացքում կքննարկուի օրակարգային աւելի քան 160 կէտ: Այդ թւում այնպիսի թեմաներ, ինչպիսին են խաղաղութեան եւ անվտանգութեան ապահովումը, ահաբեկչութեան դէմ պայքարը, մարդու իրաւունքների պաշտպանութիւնն ու շրջակայ միջավայրի պահպանութիւնը, սոցիալական եւ տնտեսական զարգացման հարցեր: ՄԱԿ-ի ԳՎ պատուիրակները կշարունակեն նախորդ նստաշրջանների ընթացքում սկսուած հարցերի քննարկումը, որոնք վերաբերում են ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բարենորոգմանը, բուն կազմակերպութեան աշխատանքի ակտիւացմանը, ինչպէս նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դէմ պայքարին: Ըստ աւանդոյթի նոր նստաշրջանի շրջանակում կանցկացուի ընդհանուր քաղաքական բանավէճ: Այս անգամ այն կկայանայ սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը: Սպասւում է, որ ընդհանուր քննարկումների առաջին չորս օրերին ելոյթ կունենան 70-ից աւելի պետութիւնների ղեկավարներ եւ 20 կառավարությունների ղեկավարներ: Ընդհանուր քաղաքական բանավէճի առաջին օրը ՄԱԿ-ի ԳՎ-Ի ամբիոնից ելոյթ կունենան այդ թւում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Իրանի եւ Աֆղանստանի նախագահները:
  -   Միջազգային